surik.asmaryan
Logo

ՈՐՏԵՂԻՑ ԵՆՔ ԳԱԼԻՍ ՄԵՆՔ` ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐՍ ԵՎ ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ - ՄԱՍ Բ

Article image Արմավիրի հիմնադրումը ըստ հայկական աղբյուրների: Առաջին հայկական պատմագիրն ու մատենագիրը, որի ջանքերով ու շնորհիվ մեզ է հասել հայ հին ու հնագույն ժամանակների տարեգրությունը, եղել է Վաղարշակ Ա արքայի քարտուղար, ասորի Մար Աբաս Կատինան: Վերջինս Ասորեստանի մայրաքաղաքում ուսումնասիրել է բաբելոնական արխիվներում պահպանված Հայկազունի թագավորներների /քրմերի/ սկզբնաղբյուրները, և դրանց հիման վրա շարադրել է Հայաստանի պատմությունը սկսած հայ առաջին թագավորներից /երևի` քրմերից/, մինչև Տիգրան Ա. »Մար Աբաս Կատինայի մատյանը Մովսես Խորենացու »Պատմություն Հայոց« և Սեբեոսի երկին կցված` Անանուն պատմիչի, այսպես կոչված ամենակարևոր աղբյուրներից…և նախամեսրոպյան շրջանի հայ պատմագիտական մտքի կարևորագույն հուշարձաններից է «:

Մ.թ. 5-րդ դարում, հենվելով Մար Աբասի »արխիվների վրա«, հայոց 3000-ամյա »Պատմություն Հայոց« շարադրեց հանճարեղ Քերթողհայր Մովսես Խորենացին : Նրա երկը մեզ է հասել 9 – 10 -րդ դարերի ձեռագրեր արտագրող գրիչների միջոցով, և հրատարակվել է միայն 17-րդ դարում: Խ ո ր ե ն ա ց ու երկի հրատարակումը խորտակեց ուրարտագետների կողմից մեր ժողովրդի ծագման և պետականության ստեղծման մինչ այդ տիրապետող արգելափակոցները:Նոր հայտնագործություններ արվեցին խեթական, շումերական, մարական և եգիպտական հիքսոսների արխիվները վեծանելիս…

Zoom Image

»Պատմություն Հայոց«-ում Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը և հայոց պատմության սկզբնավորումը կապում էր Հայկ Նահապետի սերունդների` Հայկազունիների Արմավիրյան դաշտում հիմնավորվելու, նաև Արարատյան թագավորության հիմնադրման փաստով: Հայոց Մեծերի Ծննդաբանության բաժնում Խորենացին գրում է.

»Արամանյակը ամբողջ բազմությունը առնելով, չվում է հյուսիսային արևելք և գնում իջնում է մի խորը դաշտավայր, բարձրագագաթ լեռներով շրջապատված, որի միջով մի կարկաչահոս գետ է անցնում արևմտյան կողմից /խոսքը Արաքս գետի մասին է, հեղ./: Արամանյակը այս խոր դաշտում բնակելով` շենացնում է մի մասը դաշտի հյուսիսային կողմում և լեռան ստորոտը, լեռն իր անվանը հարմարեցնելով կոչում է Արագած, իսկ կալվածքը` ոտն Արագածո /Արագածի ստորոտ/: Բայց սքանչելի մի բան է ասում պատմագիրը, թե շատ տեղերում ցիրուցան բնակվում էին սակավաթիվ մարդիկ մեր երկրում նախքան մեր բնիկ նախնի Հայկի գալուստը:

Արամանյակը տարիներ ապրելուց հետո ծնավ Արամայիսին, որից հետո էլ բավական տարիներ ապրելով մեռավ: Նրա որդին` Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա, և իր անունով այն կոչում է Ա ր մ ա վ ի ր, իսկ գետը կոչում է Երասխ` իր թոռան Երաստի անունով«: Հայոց մեծերի /Ամասիա, Գեղամ, Փառոխ, Ցոլակ, Հարմա, Արամ Արի, Արա Գեղեցիկ, Անուշավան Սոսանվեր/ անունները և փառահեղ գործունեությունը Խորենացին կապում է Արմավիր մայրաքաղաքի և Արմավիրյան դաշտի հետ :

Մ.թ.ա. 1980-1979 թթ.Արմավիր մայրաքաղաքի հիմնադրման տարեթիվն է: Այսինքն, այս պահի դրությամբ Արմավիրը 3992 տարեկան է… Արմավիրը հիմնադրել է Հայկազունի Արամայիսը, որի անունով էլ նրա »շինած տունը« կոչվել է Արմավիր:

Ի դեպ, Խորենացին է շրջանառության մեջ դրել »Արմավիրյան դաշտավայր« տեղանվանումը: Հետագայում այն վերանվանվեց Երասխաձոր: Ազգագրագետների կարծիքով, »Արարատյան դաշտավար« տեղանունը տրվել է ավելի ուշ ժամանակներում, Արա Գեղեցիկի անունով և օրոք:

Ուսումնասիրողները մշտապես հետաքրքրված էին, թե ինչ է նշանակում Արմավիր անվանումն ու նրա »վիր« վերջադիրը. Հայագետներ նկատի ունենալով Խորենացու այն հիշատակումը, որ հայոց հին ավանդույթով լուսնաստվածը կապված էր Հայկազունիների և նրանց մայրաքաղաք Արմավիրի հետ, »լուսին, լուսնաստված«, աստծու տուն, տաճար«` Արամայիս անունները զուգահեռներ են անցկացնում լուսնաստծու անվան հետ, քանզի ըստ Խորենացու` հայոց արքա Վաղարշակը »…Արմավիրում մեհյան շինելով` արձաններ է կանգնեցնում արեգակին ու լուսնին և իր նախնիքներին« :

Գրող Ս. Խանզադյանը »Հերոսապատում« ակնարկում տալիս է հետևյալ մեկնումը. »…Արմավիրի »վիր« վերջադիրը ծագեցնում են թրակիական բերդաքաղաք բառից: Այն գերմաներենում դարձել է »բուրգ«-ավան, բերդ, սլավոնների` »գրադ«` քաղաք: Ուրեմն, Արմավիր կնշանակի Արամայիսի քաղաք, բերդ, բնակարան«: Ղևոնդ Ալիշանը գտնում էր, թե Արմավիր նշանակում է բլրի վրա կառուցված բերդ: Պարսիկների 650-ամյա տիրապետության տակ գտնվելու ընթացքում, Արմավիր քաղաքի ավերակները վերածվել էին գայլերի ու բորենիների որջի, իսկ այնտեղ ապրող »շնչավորներին« տվել են »գայլերի մոտ ծառայող ստրուկներ« անվանումը` ղուրըդղ /գայլ/ և ղուլի` ծառա…Ահա այսպես սկիզբ է առել բլրի մոտ ծվարած հայկազյան բնակավայրի` Արմավիր գյուղի պարսկա-թուրքական հորջորջումը` Ղուրդուղուլի:

Ա ր ա տ տ ա:

Առաջին պատմական տեղեկությունները Հայ. լեռնաշխարհի մասին վերաբերվում են մ.թ. ա. 28-27-րդ դարերին. հին միջագետքյան արձանագ-ներում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն, իրավմամբ, համադրվում է Արարատի հետ… Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև փրկության վայր :

Մ.թ.ա. 2610 թ Մեծամորում իշխող քրմերի գլխավորությամբ, դաշտավայրում ապրող ցեղախմբերը միավորվել են Արատտա ռազմա-ցեղային դաշինքների մեջ : Սակայն ռազմա-ցեղային դաշինքի մեջ ներգրաված լինելը բավարար պաշտպանական երաշխիքներ չէր կարող տալ հարթավայրի մեջ մեկուսի գոյատևող բլրի բնակիչներին: Այդ իսկ դրդապատճառով և մտահոգությամբ, »բլուրցիներն« ամրացրել ու պարսպակալել են բլուրը, կառուցել բլրի պաշտպանիչ ամրոցներ և դիտակետեր, գետից անցկացրել են հողափումբ առուներ:

Ըստ Արեն Խոռխորունու »Հայ ժողովրդի առաջնորդները« ինտերնետ էլեկտրոնային կայքի , Հ ա յ կ ը Արատտա տոհմա - ցեղային միավորման երրորդ Մեծ քուրմն էր: Խորենացու մոտ բացակայում է Հայկի քուրմ բնորոշումը: Ինչևէ, Խորենացին գրել է, որ /Հայկի/ Արամանյակ որդին ծնելուց հետո չվեց դեպի Արարադի երկիր :

Ըստ Խոռխոունու հայկազուն քրմերը սկզբում իշխում էին ժառանգաբար, իսկ հետո ընտրվեցին, տիտղոսը` Մեծ Ք ու ր մ: Որոշ քուրմեր իրենց հռչակել են հայոց թագավորներ,- գրում է Խոռխոռունին: Ըստ վերջինիս դասակարգմանը, Արամանյակ-Արմենակը ոչ թե Հայկի որդին էր, այլ Հայկից հետո Հայկազունիների 26-րդ քուրմը /թագավորը/: Հայկազունի Արամանյակ-Արմենակն է, որ մ.թ.ա. 2026 թվ. Հայկազունիների համար հիմնական բնակության վայր ընտրեց Արմավիրյան դաշտը` Երսխաձորը:

Պատմաբանները Արամանյակին են համարում հայոց հողերի միաբանողը, և նրա անունով են մեր երկիրը կոչել Արմենիա: Հակասություն կա »Խորենացու Արամանակի« և էլեկ. կայքի վերը մեջբերած ցանկի միջև. մենք ընդունում ենք Խորենացու հավասումը` քանզի այս Արամանյակ-Արմենակի որդին…Արամայիսն էր. այս Արամայիսը գետի ձախ ափին »տուն շինեց«, և իր անունով այն կոչեց Արմավիր:

Արատտա-Արարադի մայրաքաղաքները:

Մ.թ.ա. 2610-2492 թթ. Արատտա-Արարադի մայրաքաղաքը Մեծամորն էր, մ.թ.ա. 2492-1980 թթ.` Հայկաշենը, 1980-ից մինչև մ.թ.ա. 1561 հանդիսացել է Արմավիրը :

Հեռավոր Վենետիկի Մխիթարյան միաբանությունում հայ պատմագիրներ Ղեվոնդ Ալիշանն ու Միքայել Չամչյանն ձեռնարկել ու հաջողությամբ իրականացրել են հայոց պատմության »ցորենը` կուտից« զտելու գործընթացը. ճշգրտվել է Հայկի Այրարատի թագավորության հաստատման ժամանակաշրջանը` մ. թ. ա. 2492 - 2411 թթ: Հայկազունիներից Արամանյակը /Արմենակը/ կառավարել է 2027-1981 թթ, նրա որդի Արամայիսը կառավարել է 1981-1941 թթ: Արամայիսի օրոք և Արամայիսի ձեռամբ է հիմնադրվել Արմավիրը:

Ըստ Արեն Խոռխորունու, թե Հայկը, և թե նրան հաջորդած մի քանի տասնյակի հասնող Հայկազունի առաջնորդները, հայոց թագավորներ և արքաներ չեն հորջորջվել : Նրանցից ամեն մեկը առանձին թե զորավար էին, թե Մեծ քրմեր, ընդ որում վերջինս երկրի գերագույն իշխանավորն էր, դատավորը, երկրի գերագույն աստծուց հետո երկրորդ մարդն ու տեղապահը:

Հայկի նախորդ երկու քրմերից սկսած մինչև Արամ Միավորիչը /մ.թ.ա. 1827-1769 թթ/, Արատտան ղեկավարել են 34 մեծ քրմերը: 2109 թ Տիգրան Հայկազունին հռչակվում է Արատտայի թագավոր, վերջ դնելով քրմերի կողմից երկրի քաղաքական կառավարմանը, քրմերին թողնելով միայն հավատքա-մշակութային խնդիրների տնօրինումը: Արմենակը, ըստ նորագույն ճշգրտումների, ոչ թե Հայկ նահապետի որդին էր, ինչպես պնդում է Խորենացին, այլ Հայկազունիներից առաջին թագավոր Տիգրանի ավագ որդին և հաջորդը: Ասորական արձանագրություններում Արմենակի, Արամայիսի և հետագա Հայկազունիների անվանը այլևս չի հավելվել »քուրմ« տիտղոսը, այլ նրանք հանդես են եկել Հայքի թագավորներ տիտղոսով:

Արմավիրը Հայկազունիների մայրաքաղաք:

Արամայիսի կողմից Արմավիրի հիմնադրումը տեղի է ունեցել մ.թ.ա. 1980 թվականին, սակայն նա Արմավիրում միայն »տուն« է կառուցել: Իսկ նրա սերունդները` Հայկազունիները, այն ընդարձակեցին, կառուցելով մեծ ու ընդարձակ ք ա ղ ա ք: Հայկաշենից Արմավիր է տեղափոխվել նաև արքունիքը: Մ.թ.ա: 1980-ից մինչև 1561 թթ Արմավիրը Արատտա-Արարադի Հայկազունի թագավորների ու քրմերի նոր մայրաքաղաքն էր:

Zoom Image

Ահա Արմավիր անվան հետ կապված Հայոց »մեծերի« /թագավոր-կառավարիչ-քուրմերի/ անունները. Ամասիա /1941-1909/, Գեղամ /1909-1859/, Հարմա /1859-1826/, Արամ Առաջին /Աշխարհակալ//1828-1770/, Արա Ա Գեղեցիկ /1770-1744 /, Արա Երկրորդ Արայան /1744-1726/, Անուշավան /1726-1663/, Պարետ /1663-1613/, Արբակ /1613-1569/, Զավան /1613-1532/ /սխալը աղբյուրից է/, Փառնակ Ա /1532-1478/, Սուր /1478-1433/, Հավանակ 1433-1402/, Վաշտակ /1402-1380/, Հայկակ Ա /1380-1362/, Ամպակ Ա /1362-1348/, Առնակ /1348-1331/, Շավարշ Ա /1331-1325/, Նորայր Ա /1325-1301/, Վստամ /1301-1287/, Կար /1287-1283/, Գոռակ /1283-1263/, Հրանտ Ա /1263-1240/, Ընձակ /1240-1225/, Գեղակ /1225-1195/, Հորո /1195-1192/, Զայրմայր /1192-1180, Զայրմայրի գլխավորած հայկական զորքերը կռվել են Տրոյական պատերազմում` Հեկտորի կողմից/, Շավարշ Երկրորդ /1178-1135/, Պերճ Ա /1135-1100/, Արբուն /1100-1073/, Պերճ Երկրորդ /1073-1033/, Բազուկ 1033-983/, Հոյ /983-939/, Հուսակ /938-908/, Ամպակ Երկրորդ /908-881/, Կայպակ /881-856/, Փառնավազ Ա /856-803/, Փառնակ Բ /803-765/, /Հ/Սկայորդի /765-749/, Պարույր /749-709/, Հրաչյա /701-679/, Փառնավազ Բ /679—666/, Պաճույճ /666- 631/, Կոռնակ /631-623/, Փավոս /623-603/, Հայկակ Երկրորդ /606-570/, Երվանդ Ա Սակավակյաց /570-566/, Տիգրան Ա /566-521/, Վահագն /521- 494/, Արավան /494-476/, Ներսես /476 - 441/, Զարեհ /441-395/, Արմոգ /395-386/, Բագամ /386-372/, Վան /372-352/, Վահան /352-325/, որը սպանվել է Գավգամելայի Ալեքսանդրդր Մակեդոնացու դեմ տրված ճակատամարտում / :

Թյուրըմբռնումից զերծ մնալու համար պարզաբանենք, որ ներկայիս պատմագրությունը հստակորեն տարբերակում է վերը ներկայացված Արմավիրի հայկազունի քրմերի և հայոց թագավոր - առաջնորդների անվանացանկը` Վանի /Ուրարտու/ Արարատյան թագավորների անվանացանկից: Այնքանով, որքանով Վանի արքայատոհմը ևս սերվում էր հայկազունիներից և սերտ կապեր է ունեցել Արմավիրի հետ, մեջբերենք նրանց անվանացանկը:

Առաջին հիշատակությունը »Ուրուատրի« ձևով հանդես է եկել մ.թ.ա. 13 դ: Նաիրի ցեղային միության հիշատակումը` 12-9 դդ: Ուրարտուի կազմավորումը Ա ր ա մ ե թագավորի գլխավորությամբ /մ.թ.ա. 870-860 թթ/: Սարդուրի Ա /832-823/, Իշպուինի /823-821/: Արգիշտիի հայր Մենուա /810-786/: Արգիշտի Ա /786-764/: Սարդուրի Բ /764-735/: Ռուսա Ա /735-713/: Արգիշտի Բ /713-685/: Ռուսա Բ /684-645/: Սկյութների տիրապետության տարիները` 673-652 թթ: Պարույր Սկայաորդի` 652 /այս թագավորի անունը կա նաև նախորդ ցուցակում/: Սարդուրի Գ /645-635/: Սկայորդին երկրորդ անգամ թագավոր` 612 թթ: Ռուսա Դ, Վանի Արարատյան /Ուրարտուի/ վերջին գահակալ /609-590/ :

Այսպիսով, Հայկ նահապետի սերունդները` Հայկազունիները, Երասխաձորում են բնակություն հաստատել մ. թ. ա. երրորդ հազարամյակի սկզբներից: Արդեն երկրորդ հազարամյակի արշալույսին Արմավիրը հայկազունիների մայրաքաղաք և քաղաքական կենտրոն էր: Վանը, որպես հայոց հարավային մայրաքաղաք, հանդես է գալու ավելի ուշ ժամանակներում` մ.թ.ա. 13 - 9 դդ, երբ Հայկազունիներից Արամե արքան, երկրի հարավային դարպասները ասորական ագրեսիայից պաշտպանելու համար հարկադրված էր հիմնադրել Վան-Տուշպա կենտրոնը: Վան- Տուշպան մայրաքաղաքի է վերածվել Սարդուրի Ա -ի օրոք: Բնականաբար Վանը մայրաքաղաքը հռչակվելու հաջորդ երեք հարյուր տարիների ընթացքում, խամրեց Խալդ-Հայկ-Հայկազունիների օրրան Արմավիրի փառքն ու հզորությունը: Դարերի ընթացքում իրարից օտարվեցին, երբեմն, ինչպես կտեսնենք հետագայում, Վանի ու Արմավիրի տիրակալները պատերազմի դաշտ դուրս կգան իրար դեմ…

Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքը:

Արմավիր մայրաքաղաքի համար Հայկազունիները քաղաքատեղ են ընտրում հայոց մեծ լեռների` Արագածի ու Մեծ Մասիսի միջև ընկած դաշտավայրի կենտրոնում »բուսած« բլուրն ու բլրի շրջակայքը:

Ըստ »Արմավիր քաղաքի պլանը« հնագիտական քարտեզի, քաղաք-բնակավայրը բաղկացած է եղել երեք մասերից. առաջինը, կամ քաղաքի միջուկը գտնվում էր արևմտյան Արմավիրի բլրի վրա ու բաղկացած էր բերդ-ամրոցից: Այստեղ կառուցված էր արքայական պալատը, գլխավոր աստծուն` Հայկ -Խալդի /Արևի` հայոց Ար Աստծո որդու/, Անահիտ աստվածուհի /Լուսնի/ պաշտամունքին նվիրված տաճարները, նաև հայկազունիների արքունի շինությունները:

Օտարազգի պատմագիրները Արմավիրին երբեմն տվել են լուսնաքաղաք անվանումը, քանզի Արմավիրի գլխավոր տաճարը` Անահիտի տաՃարն էլ` նվիրված հայոց մեջ մեծ տարածում գտնված Լուսնի պաշտամունքին:

Բերդ-ամրոցն ու արքունիքը շրջապատված էին այգիներով և բանջարանոցներով: Ամրոցի կենտրոնում վեր էր խոյանում քաղաքի միջնաբերդը, իսկ բլուրն ու քաղաքը, քաղաքի մնացած թաղամասերից, բաժանում էր մայր ջրանցքը: Ջրանցքի վրա կառուցված էին մի շարք կամուրջներ` Արմավիրին կապելով հարկից տարածքների ու երկրի ծայրամասերի հետ: Արմավիրի երկրորդ` բնակելի մասը, արքունիքին սպասարկող կառույցներն ու մեհյանական համալիրներն էին: Ըստ հնագետների, քաղաքի այս մասում էին տեղակայված բ ե ր դ ա պ ա հ զորանոցները, դրամահատարանները, գանձատները, զ ե ն ք ի ձուլման և պատրաստման արհեստանոցները և դարբնոցը, զնդանը, հյուրանոցները, կառափնարանը:

Բլրից հյուսիս և արևելք` ընկած էր Հայկազունիների զարմիկների բնակելի թաղամասերը:

Քաղաքի ե ր ր ո ր դ մասը կազմում էր քաղաքացիական բնակչությունը: Այն իր հերթին բաժանվում էր ևս երկու մասերի. առաջինը արքունիքին ու քրմերին սպասարկող արհեստավորաց դասն էր, որոնք Հայկազունիների 3000-ամյա տիրապետության օրոք հայկական բանակի սպասարկման և ծառայություններ մատուցելու գործում ունեին մեծ տեղ, հարգ ու արժեք: Բնակչության երկրորդ մասը երկրագործությամբ զբաղվող ագարակատերերը և ռամիկ ժողովուրդն էր: Ըստ հնագետների, բնակչությունը ապրել են քաղաքի հարակից գյուղական տիպի ագարակներում, որոնց թիվը անցնում էր մեկ տասյակից: Ագարակների մշակման համար տեղի ագարակատերերը հիմնականում օգտագործել են պատերազմներից կամ արշավանքներից գերի վերցրած գերիների աշխատանքը: Երբեմն դրանց թիվն ավելին էր քան տեղացիների թիվը, ինչը ականատես ժամանակակիցներին հնարավորություն է տվել փաստագրելու, որ Արմավիրում ապրում էին հույն և հրեա ազգաբնակչություն: Սակայն այն հանգամանք, որ վերջիններիս տեղից տեղ են տեղափոխել նախ Երվանդ Վերջինը, ապա և Արտաշես Ա, դժվար չէ ենթադրելը, որ նրանք չէին Արմավիրի հիմնական բնակչությունը. Արմավիրի բնակչությունը բնիկ »արանցիներ էին«, որոնք տարիների ու դարերի ընթացքում բազմապատկեցին ագարակները թիվը, մայրաքաղաքի տարածքը հասցնելով 1000 հեկտարի:

»Սոսյաց անտառ«:
Արամանյակը այս տարածքում հիմնեց սոսիների անտառ` Սոսյաց անտառը,- գրում է Հայկ Խաչատրյանը:- Պատմիչը հաղորդում է, որ Հայաստանում սովոր էին գուշակություններ անել սոսի ծառերի տերևների սոսափյունով: Կար էգ սոսի և արու սոսի` ավելի շատ սվսվում են էգերը, պատգամախոս քրմերը հաշվարկներ էին կատարում` պատերազմի և հաղթանակի ելքը, զոհաբերությունների քանակը: Անտառը յուրօրինակ »օդերևութաբանական կայան« էր, ուր որոշվում էր, թե ինչ պարբերականությամբ էին կրկնվելու երաշտները, կարկուտները, հեղեղումները և բնական այլ երևույթներ: Սոսյաց անտառը սրբազան վայր էր, այս անտառին էր նվիրված Արա Գեղեցիկի թոռ Անուշավան Սոսանվերը, որը քրմապետ էր, գուշակ և պատգամախոս:

Սոսին հեթանոսական Հայաստանի խորհրդանիշն էր` Մասիսներին հավասար: Հայերը ռազմի դաշտ էին իջնում Սոսյաց անտառը պատկերող դրոշներով. Արամ Աշխարհակալի` Արծկեից գտնված որմնանկարում Արամը սոսու տերև է պահել մատների արանքում…Սոսյաց անտառը գոյատևել է 2300 տարի, մ.թ.ա. 25-րդ դ մինչև մ. թ. երրորդ դարը: Պատմիչները չեն հաղորդում, թե ինչպես է կործանվել այդ անտառը, որից ոչ մի հետք չի մնացել «:

Մեծ գորավանքով է Խորենացին գրել Արամ Աշխարհակալի մասին. »Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի տարածքները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը /Արմենիա/. հայրենասեր մարդ լինելով…լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես են օտարացեղ ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքի սահմանները /էջ` 53/: Արամը պատժեց երկիր ներխուժած մեդիաց առաջնորդ Նյուբար Մադեսին. »Արամը հանկարծակիորեն նրա վրա հարձակվելով արևը ծագելուց առաջ` կոտորեց նրա բազմաթիվ ամբոխը և իրեն` Նյուքարին էլ, որ Մադես էր կոչված, ձեռբակալ անելով բերեց Արմավիր և այնտեղ պարսպի աշտարակի ծայրին հրամայեց վարսել, երկաթե ցից մեխելով ճակատի մեջ: Այնուհետև հայկական զորաբանակը Արամի գլխավորությամբ շարժվում է Ասորեստանի վրա, »հալածում է« երկրի արևմտյան շրջաններ ավերող Բարշամին` հպատակեցնելո ասորաց երկրի մեծ մասը, ապա պատերազմելով դուրս գալիս Պոնտոսի ծոցի շրջան. »այդ աշխարհի բնակիչներին հրաման է տալիս սովորել և խոսել հայերեն…« :

Հետաքրքիր մի հանգամանք ևս, որը մտահոգել է հանճարեղ պատմահորը. »…ինչու այս բաները թագավորների բուն մատյաններում կամ մեհենական պատմություններում չհիշատակվեցին…Նախ` որ այս ժամանակ Ն ի ն ո ս ի թագավորությունից առաջ էր, երբ ոչ ոք այսպիսի բաների հոգ չէր տանում, երկրորդը` որ նրանք հարկավոր և կարևոր չէին համարում օտար ազգերի, հեռավոր աշխարհների հին լուրերն ու նախնական զրույցները իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ որ պարծանք ու պատիվ չէր օտար ազգերի քաջությունը և արիական գործերը հիշատակելը…իրենցը ցանկանալով ցույց տալ իբրև սկիզբն աշխարհակալության, /Նինոսը/ հրամայում է այրել բազմաթիվ մատյաններ և նախնյաց մասին զրույցներ…գրել միայն այն` ինչ որ իրեն է /Նինոսին/ էր վերաբերվում «:

Հայկական աշխարհակալ արշավանքները:

Հայկականն լեռնաշխարհից դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս - արևելք և Հնդկաստան իրականացրած արշավանքների ընթացքում, հայերը ձևավորեցին ազգային-էթնիկական կազմավորումներ` հիմք դնելով նոր պետականություններին. մ. թ. ա. 28-23-րդ դդ խեթական տարեգրություններն փաստագրել են` Հայկական բարձ-կում գոյություն ունեին Արատտա, Հայա և Արման /ի/, իսկ 1-ին հազ. դրանք միավորվել էին Արարատ, Հայաստան /Հայք/ և Արմենիա պետական միավորումների մեջ: »Հնագույն գրավոր աղբյուրները վկայում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների` հայկական ցեղերի դեպի հարավ, արևմուտք ու հարավ-արևմուտք կատարած ռազմական արշավանքների մասին. այսպես, 22-րդ դ վերջերին Հայ. լեռ-ից մի խոշոր արշավանք է կազմակերպվել դեպի Ստորին Միջագետք… տապալելով Աքքադի միապետի Նարին-Սուենին, նրանից վերցնելով »աշխարհի չորս կողմերի թագավոր« տիտղոսը:

Zoom Image

Մի այլ ռազմական արշավանքի մասին, որը մինչև այսօր զարմանք ու հիացմունք է պատճառում: Մ.թ.ա. 2-րդ հազ-կի սկզբներից եգիպտական փարավոնները շատ հաճախ կողոպտչական արշավանքներ էին կազմակերպում դեպի հարևան երկրներ: Օգտվելով Ե. բռնկված դժգոհություններից, մ. թ. ա. 1700 թվ. երկրի հյուսիս-արևելքի Ուրի երկրից Եգիպտոս են ներխուժում անխոցելի զրահներով և հատող սրերով զինված մարտակառքեր վարող լեռնական քաջ ռազմիկներից բաղկացած ջոկատներ, որոնց առաջնորդում էին Հիան, Անատեր, Յակոբեր անունով զորավարները: Ե. պատմիչ Մանեթոնը /մ.թ.ա. 4-3-րդ դդ/ դառնությամբ գրում է, որ այդ ռազմիկները, որոնց կոչում էին հաքսոսներ կամ հիքսոսներ, դյուրությամբ տիրեցին մեր աշխարհին /Ե./: Հիքսոս-հայերը Եգիպտոսում մնացին մոտ 110 տարի` ստեղծեցին իրենց ճարտարապետությունն ու հարուստ մշակույթը: Հայ. լեռնաշխարհից կատարված այս երկու խոշոր արշավանքները սոսկ արշավանքներ չէին,- կարդում ենք Վահագնականչում:- Անկասկած, դրանք նպաստել են պատմական, քաղաքական, մշակույթային և այլ բնույթի իրադարձությունների արագ զարգացմանն ու առաջընթացին: Այսպես, հաքսոսները Եգիպտոս տարան երկաթե զենքեր ու ձիեր, կուտիները վերջ դրեցին աքքադական միապետների բռնակալությանը Միջագետքում և հաստատեցին նոր կարգեր…Հայկական լեռնաշխարհի բնակիչները` հայերը գերազանց ռազմիկներ էին, ում հարգում և գնահատում էր անգամ թշնամին : Անգամ հիքսոսները պատմության ասպարեզից հեռանալուց հետո, Դարեհը իրեն եռալեզու արձանագրության մեջ Եգիպտոսի անվանը հավելել է Արմենիա տեղանունը: Ավելի ուշ հայկական ծագում ունեցող բրիտները գաղթեցին խորը արևմուտք` ստեղծելով բրիտների, նորդերը /նորմանները/` սկանդինավների և սլավոնական ցեղախմբերից կազմված պետականություններ «:

Zoom Image

Վերջերս ամերիկյան համալսարանների հայագիտական մի շարք ուսումնասիրություներ հիմնավորում են, որ խեթերի արձանագրային »լեզուն« ունի հայկական ծագում, և չի կարելի բացառել, որ խեթերը – հեթերը - հեթիթներն ևս հին հայկական ցեղախմբեր էին:

Սա տեղական, ց ե ղ ա յ ի ն նացիոնալիզմ կամ հայկական սնապարծության դրսևորում չէ, այլ իրողություն, երբ Հայկի թոռ Արամի նվաճումների հետևանքով, Ալեքսանդր Մակեդոնացուց 1500 տարիա առաջ, Հայկազունիները ստեղծել են աշխարհակալ տերություն: Հայկազունի Արամը ձեռք էր բերել Արամ Աշխարհակալի համբավ, ինչի մասին վկայում է մեծն Խորենացին: Հայերիս ցավն այն է, որ հնադարում մենք չենք ունեցել Հոմերոսի և Ստրաբոնի մեծության պատմագիրներ /եթե ունեցել ենք, ապա նրանց աշխատությունները ոչնչացրել են/: Սակայն եթե մեզ չի հասներ մեր նախնիների փառավոր անցյալի պատմագրությունները, դա չի նշանակում որ հայերը չեն ունեցել փառավոր անցյալ. օտար տարեգիրները ունենալով բնիկ հայերին ու հայկական զենքի փառքն ու հզրությունը իսպառ ոչնչացնելու, և ընդհակառակը` հրեականն ու հունականը ամեն ինչից վեր դասելու հետևողական նպատակադրում, հայերի ու նրանց առաջնորդների փառքը վերագրել են հրեա կամ հույն` իրենց հորինած դյուցազուն հերոսներին: Հորինվեց հայերի ծագման և մինչև այժմ շրջանառվող »հունական տեսությունը«, ըստ որի, նախ, հնագույն պատմագրությունից դ ու ր ս թողեցին հայոց աշխարհակալ պետության պատմագրությունը, իսկ հայերիս համարեցին ընդամենը Հունաստանից դուրս եկած դորիական ցեղախմբեր, անգամ Արամին վերագրելով հունական ծագում…

»Իրավամբ կարելի է ասել, որ հայ ժողովուրդը Հայկական լեռնաշխարհի առաջին իրական ու կայուն ժողովուրդն էր,- կարդում ենք ԳԱԱ »Հայ ժողովրդի պատմության« էջերում: -Լեզվական, հնագիտական, ազգագրական և մշակութային, առհասարակ պատմական աղբյուրների բազմակողմանի պրպտումները բերում են այն աներկբա եզրակացության, որ հայ ժողովուրդը սկսել է կազմավորվել Հայկական լեռնաշխարհում դեռևս այն ժամանակաշրջանից, երբ այդ տերիտորիայի վրա և նույնիսկ նրա շուրջ գոյություն չունեին հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղեր և ժողովուրդներ: Հայ ժ ո ղ ո վ ու ր դ ը իր ֆիզիկական կերպարանքով պատկանում էր ա ր մ ե ն ո ի դ մարդաբանական տիպին, որին պատկանում էին Հայկական լեռնաշխարհի ամբողջ տերիտորիայով տարածված տեղաբնիկ խուրրի - ուրարտական ցեղերը« :

Ներկայիս հ ա յ ո ց պաշտոնական պատմագրությունը, սակայն, խուսափել է առերեսվել սեփական պատմության հետ. անգամ ակադեմիական այս հրատարակությամ էջերում բացակայում է, իրականում, մեզանից գողացվել է մ.թ.ա. 2492-ից մինչև 1561 թվականների Հայկազունիների դարաշրջանի պատմագրությունը: Եվ որպեսզի հորինվածքին տ ր վ ե ր ճշմարտանման հիմնավորում, առաջ է քաշվել Արմավիրի մասին Խորենացու փաստարկումների »ժ ո ղ ո վ ր դ ա կ ա ն դյուցազներգության« վարկածը:

Անտարակույս, 21-րդ դ հայոց անկախ պետականություն ունեցող ժողովուրդը պետք է վերանայի, առնվազն ճշգրտի իր հին ու հնագույն ժամանակաշրջանի պ ա տ մ ու թ յ ու ն ը` ձերբազատվելով 19 – 20 - րդ դարերի արևմտաեվրոպական, ռուսական - խորհրդային պատմագիտական կարծրատիպերից: Հնագիտական նոր հայտնագործությունները, ի ն տ ե ր ն ե տ կայքերով դրանց արագ տարածումն ու մասսայականացումը, ուղղակիորեն հակադրության մեջ են մտնում հայ ժողովրդի պատմության խեղաթյուրման հետ:

Արմավիրը Վանի Արարատյան թագավորության կազմում:

Ակնհայտ էր այն իրողությունը, որ աշխարհակալ տերություն ստեղծելու հետ միասին մ. թ. ա. 10 – 9 - րդ դդ թուլանում է Հայկազունիների Արմավիրի ազդեցությունը նոր կազմավորած հայկական պետական կազմավորումների վրա, ավելին Արմավիրի հայկազյան գահը գայթակղիչ թիրախի էր ավելի հզոր հարևանների նվաճողական նկրտումների համար:


Արմավիրը Հայկազունիների օրոք ունեցել է կիկլոպյան ամրոցի կառուցվածք, իսկ պաշտպանական պարիսպը կառուցված էին բլրի թեթև քարերից, որոնցով այսօր էլ լի է բլրի և շրջակա գյուղերի տարածքները: Երբ Սարդուրը կառուցեց Վան-Տուշպան, Արմ-րը աստիճանաբար կորցրեց իր երբեմնի փառքը, չի բացառվում նաև, որ 9 -8-րդ դդ Հայկազունիների Արմավիրը կործանվել է ուժեղ երկրաշարժից: Այն, որ Արգիշտի Ա 776 թ իրեն արշավանքի ընթացքում և նոր բերդաքաղաքի հիմնման արձանագրությունում չի հիշատակել Արմավիր տեղանունը, հենց դրա վկայությունն են: Արգիշտի Ա հիմնած բերդ-ամրոցի, ապա Երվանդուների Արմավիր քաղաքի հյուսիսային և հյուսիս-արևելյան ծայրամասերը, անպաշտպան էին. բերդապարիսպը առաջինը վերանորոգել են ձեռնարկել Արգիշտի Ա հաջորդները. այդ մասերում կանգնեցրել են բազալտից, խճաքարերից, բլրի թեթև պեմզաքարից, ցեխի շաղախից իրար ագուցված պարիսպը: Քաղաքն ունեցել է գլխավոր և երկրորդային դարպասներ, ուներ արտաքին ու ներքին պարիսպներ, որից արտաքին պարիսպը իր մեջ էր ներառնում Արմավիրի քաղաքը, ունեցել է մոտ 50 կմ երկարություն, 2-3 մետր լայնություն, 3,5 մետր բարձրություն, իսկ ներքին պարիսպը պաշտպանում էր բլրի վրա տեղակայված միջնաբերդը ուներ մեկ տասնյակի հասնող աշտարակներ: Պարսպի ամբողջ երկարությամբ անցկացվել են խոր ջրափոս-ջրանցքներ, հիմնվել են խաղողի և պտղատու այգիներ, Սոսյաց անտառ, Արաքսից անցկացվել են բազմաթիվ ջրանցքներ: Խաղաղ ժամանակներում բնակիչները ջուրը օգտագործում էին ոռոգման և խմելու նպատակով:

Մինչև 1953-1957 թթ Արմավիր գյուղի կառուցապատումը, բազալտից, խճաքարերից, բլրի թեթ պեմզաքարից ու ցեխի շաղախից իրար ագուցված պարիսպ-պատնեշի մնացորդներ գոյություն ուներ իմ հայրենի Արմավիր գյուղի հյուսիս արևելյան հատվածում…


Հարավից Արմավիրի միջնաբերդն ու մայրաքաղաքը պաշտպանված էր բնական պատնեշով` բլրի տակով էր հոսում լեռներից դեպի դաշտավայրը գահավիժող վարարահոս գետը, որին հայկազունիները տվել էին Երասխ-Արաքս անվանումը: Հետագայում երբ Երասխի ջրերը սկսեցին հեռանալ Արմավիրից, քաղաքի տերերը ստիպված էին պարսպապատել նաև բլրի հարավային մասը, այն էլ եռաշարք բազալտե պարիսպներով, որոնց հիմնաքարերն այսօր էլ կան բլրի լանջին: Այստեղ, դեպի քաղաքի արևելյան թաղամասերին հարող պարիսպների վրա ևս կառուցվել են մի շարք աշտարակներ, որոնք կանգուն էին մինչև 20-րդ դարի սկիզբը, և որոնք տեսել էր անգամ իմ պապը…

Ներկայիս Արմ-րի տարածքի մասին արձանագրություններ են թողել ասորական և Վանի Արարատյան թագավորները: Ասորիները Արաքսի հովտի /դաշտավայրի/ թագավորներին մտցրել են 28 հայ թագավորներից կազմված Նաիրի և Հայասա - Ազի ց ե ղ ա յ ի ն միության շարքերը: Վերջիններս դարավոր պայքար էին մղում հզոր Ասորեստանի, Բաբելոնի և մարական նվաճողների դեմ :

Պետք է ենթադրել, որ Արմավիրի հայկազուն տերերի թուլանալուն զու•ահեռ. մ.թ.ա. 16-ից մինչը մթ.ա. 9-ր դդ Արավիրից դուրս ապրող հայկազունիների զարմիկ »հայկական աշխարհների տերերը«, ձևավորում են նոր ռազմա-քաղաքական դաշինք` Նաիրի ռազմա-ցեղային միությունը:

Ասորեստանի արքաները, արձանա•րել են. պատերազմելով Նաիրի հայկական պետության թա•ավոր Արամեի /մ.թ.ա. 859-820/, ապա Սարդուրի դեմ, ասորեստանցիները հասել են մինչև Արամալիի /քարտեզներում այս տարածքները ընկած են Արմավիրի բլուրից մինչև Վասպուրական, կրել են Արմալիինի անվանումը, և համապատասխանում է Խորենացու հիշատակած Արմավիրյան /Արարատյան/ դաշտի անվանմանը /հեղ./:

Արարատյան դաշտավայրն և նրանից հ յ ու ս ի ս ապրող Էթիունի ցեղային միությունը մաս էր կազմում Նաիրի հզոր ցեղային միությանը: Վերջինս կազմված էր Դաշտային և Ջրային Էթիունի ցեղային միություններից: Այս երկրին, սակայն Ար•իշտին տվել է Ազա-Ազանի /Աչա/ անվանումը:

Ըստ Ն. Ադոնցի, Արարատյան դաշտավայրն ու Արաքս գետի ձախ ափը Վանի թագավորների կողմից նվաճել և Ուրարտուին է միացվել 8 դ. վերջերին. »Արգիշտին անցնում է Արաքսը և նվաճում Լուխիունիի Տաշբուռունի /թ ե ր և ս Մասիսների /հեղ.// դիմաց գտնվող գետի ձախ ափի շրջանը: Այստեղ հիմնադրում է մի քաղաք և կոչում Արգիշտիխինի/լի/: Բերդաքաղաքի հիմնադրումը տեղի է ունեցել մ.թ.ա 776 թվ., ունեցել է տնտեսական բերդաքաղաք-բնակավայրի նշանակություն« :

Սարդարապատի բերդի հիմնաքարերի մեջ հնագետները գտել են Արգիշտի Ա-ի` Արգիշտիխինիլի հիմնադրման արձանագրությունը, որտեղ նա նշել է. »Խալդյան մեծությամբ Արգիշտին` որդին Մենուայի, ասում է. կառուցեցի հզոր ամրոց, անունը դրեցի Արգիշտիխինիլի: Հողը ամայի էր, ոչինչ այնտեղ կառուցված չէր. ես գետից չորս ջրանցք անցկացրի, խաղողի և մրգատու այգիներ տնկեցի, մեծամեծ գործեր ես այնտեղ կատարեցի: Արգիշտի, որդի Մենուայի, արքա հզոր, արքա մեծ, արքա Բիաինիլի, իշխող Տուշպա քաղաքի« /տես` լուսանկարը/:


Արմավիր, թե Արգիշտիխինիլի…

19-րդ դ Արգիշտի Ա արձանագրությունը այս ձևով շրջանառության մեջ դնելը, ինքնին, ուրարտագետների կողմից նպատակ էր հետապնդում հակասություն առաջացնել Խորենացու` Հայկազունիների Արմավիրի, և Արգիշտի Ա` Արգիշտիխինիլիի հիմնադրման »փաստագրման« միջև:

Իրականում, արձանագրության տեքստը վերծանողները, անկեղծ ասած` կ ե ղ ծ ե լ են տեքստի բովանդակությունը: Արձանագրությունը վերծանող Մելիքաշվիլու տեքստի մեջ նման կտրուկ, ուղղակի ու անվերապահ հիշեցում, թե Արգիշտին Արմավիրի հարևանությամբ ինչ-որ բերդաքաղաք է հիմնել, գոյություն չունի…Բայց եկեք նախ ասենք, որ սխալը եկել է ուրարտագետների այն սկզբունքային սխալից, որ նույնացվել են Արգիշտիի »հիմնած բերդաքաղաքն« ու Երվանդունի Երվանդ Հայոց թագավորի վերակառուցած Արմավիրը, երբ իրականում, ըստ Բաբկեն Առաքելյանի, Արմավիրը տեղակայված էր 80-100 մետր բարձրության բլրի վրա, իսկ Արգիշտիխինիլը ցածրադրիր վայրերում է` Արմավիրից մոտ 2 կմ հեռավորության վրա. Առաքելյանի համոզմամբ, Արգիշտիխինիլին առանձին քաղաք-ամրոց չէր, այլ դարեր ի վեր հանդիսացել էր Ա մայրաքաղաքի Արևմտյան դարպաս-ամրոցը, որը բերդաքաղաքի վերածվեց Արգիշտիի և նրա հաջորդների օրոք:

Նախ անդրադառնանք այն հարցին, թե Վանի տիրակալը »նվաճել«, թե »հնազանդեցրել էր« իր դեմ ապստամբած »պապենական հողերի տիրակալներին«: Նորագույն տվյալները ժխտում են Արաքսի հովիտը Արգիշտի Ա կողմից »նվաճելու« պնդումները. պատմաբան Մ. Կատվալյանը »Ուրարտու« հոդվածում , հղում անելով Խորենացուն, ունի այն համոզումը, որ Արգիշտիի ապուպապը` Արամեն, ծննդով արմավիրցի Հայկազունի էր, ինչն ինքնին ենթադրում էր, որ Արգիշտի Ա-ն Հայկ Նահապետի ծոռներից մեկն էր: Ամենայն հավանականությամբ, Մենուայի ու Արգիշտիի կողմից մեծ զորաբանակով արաքսյան հովտի »ընկճումը« կապված էր այն հանգամանքի հետ, որ Արմավիրում իշխող Հ ա յ կ ա զ ու ն ի »թագավորիկները«, »անկախացել« էին դեռ Մենուա արքայի օրոք ` հարազատներից վերածվել էին Արգիշտիի թշնամիների, երբ դուրս էին եկել Վան-Տուշպա արքաների գլխավորած Նաիրի ռազմա-ցեղային դաշինքից: Բնականաբար, այդ ամենն առաջացրել էր Հայկազունի տոհմի ավագ ճյուղի` Արամե արքայի թոռների` Վանա թագավորների զայրույթը. առաջինը արմավիրցիներին հնազանդեցնելու էր եկել Մենուան, սակայն նրա ու արմավիրցիների »հանդիպումը«, ըստ Ադոնցի ունեցել է հետախուզական նպատակ: Ի տարբերություն զգուշավոր հորը, Արմավիրյան դաշտ գալով, Արգիշտին անցել է գետը /Արաքսը/ և առանց դիմադրության գրավել գետի ձախ ափին ընկած տարածքները:

Աներկբա ճշմարտություն է, որ Արամեն ուղիղ գծով ուներ Հայկազունի ծագում, և, բնականաբար, Արամեն նաև Ազ/չ/ա երկրի թագավորն էր, կամ գլխավոր քուրմը: Արա-Արգիշտին Հայկազունի էր, իսկ նրա տերության բնակչությունը հայեր /հայեր-խալդեր/ էին, գերագույն Աստված` Խալդ-Հայկն էր:

Ըստ Մ. Կատվալյանի, Արարատյան դաշտավայր կատարած Արգիշտիի արշավանքը այն »նվաճելու« նպատակ չուներ. »Արգիշտի Ա մի քանի »պատժիչ արշավանքներով ը ն կ ճ ել է ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանությունը տերության հյուսիսում «: Իսկ ինչ մնում է արձանագրության Արգիշտիի խրոխտ տոնին, ապա կարելի է ենթադրել, որ նրան հաջողվել էր Վանի արքաների տիրապետությունը տարածել նաև ապուպապերի` դաշտավայրում դարեր առաջ գոյություն ունեցող Հայկազունի թագավորների տարածքների վրա:

Նույնը կարելի է համարձակորեն տարածել Արգիշտի Ա-ի Արգիշտիխինիլի քաղաքի հիմնադրման` ուրարտագետների կողմից ստեղծած մեկնությունների վրա: Զարմանալիորեն նրանք չունեն ուղղակի պնդումներ, թե Արգիշտիի` Սարդարապատի բերդից գտնված արձանագրությունն ինչ էր` նոր քաղաքի, նոր բերդաքաղաք հիմնելու արձանագրություն, թե մեկ այլ, ընդամենը հարկ ու տուրք հավաքելու, և դրա դիմաց ջրանցք կառուցելու արձանագրություն:

Ինտերնետ կայքերից գտա /մեր գրականության մեջ դրանք չկան/ Արգիշտի Ա-ի արմավիրյան արձանագրությունները և դրանց` ու ր ա ր տ ա գ ե տ Վ.Մելիքաշվիլու վերծանման տեքստը:

Zoom Image

Մեջբերենք Մելիքաշվիլու վերծանությունը ամբողջությամբ.

»Արձանագրություն/ներ/ը պատկանում են Արգիշտի /Ա/ արքային, Մենուայի որդուն, ինչի մասին հիշատակված է 2-րդ և 4-րդ տողերում: Արձանագրության սկզբում ասվում է. »Խ ա լ դ ի մեծությամբ…/ա յ լ և ս անընթեռնելի են/… Արգիշտիխինի Ազա/նի/ երկրի/` թշնամական հողի…1-2 տողերը«: Այնուհետև Մելիքաշվիլին տալիս է իրեն` արձանագրության ոգու հետ կապ չունեցող մեկնաբանությունը. »Այսպիսով արձանագրությունը ունի թանկարժեք հիշեցում, որ հանրահայտ Արգիշտիխինիլին հիմնադրվել է Աչ/զ/ա/նի/ թշնամական երկրում:

…Մեր արձանագրությունում խոսքն ակնհայտորեն, հենց Ազա/նի/ երկրի Արգիշտիխինիլի քաղաքի մասին է: Կա նաև հիշատակություն ինչ-որ դասային կարգեր ունեցող մարդկանց մասին. Ուրբիկա /8-9 տողերը/, Պուրունուրդա /11 տող/, Շելուինի /13 տող/, ինչպես նաև հանդիպում է »հաց« /դաշտում//13 տող/, »միս« /4 տող/, »արձանագրություն« /13 տող/, »ցուլ« /12 տող/: Արձանագրությունն ունի պ ա շ տ ա մ ու ն ք ա յ ի ն բնույթ. այնուհանդերձ, այս փաստաթուղթը ունի ուրիշ բնույթ //, ինչի մասին վկայում է, սովորաբար հիշատակվող, աստվածների անունների բացակայությունը: Հավանական է, այն Արգիշտի թագավորին Ազա/նի/ երկրի բազմազան բնակչության կողմից տրվող »նվերներ« են /ցորենի, մսի և այլ հարկերի կամ նվիրատվության չափերի ակտ է /արձանագրություն, նայել տող` 7/, որոնց համար Արգիշտին ջրանցք է անցկացրել/ արձանագրություն 127, 73 տող/« : Վերջ, այսքանը:

Այսինքն, հետագա ժամանակներում Արգիշտիին վերագրվող Արգիշտիխինիլիի »հիմնադրումը« հիմքեր չունեցող հորինվածք է, գեղեցիկ ստեղծագործություն, որը, ինչպես տեսանք Մելիքաշվիլու վերծանումից, և ոչ մի ընդհանրություն չունի հայ ժ ո ղ ո վ ր դ ի պատմությունը գրած պատմաբանների հորինած տեքստի հետ: Դեռևս Արմավիրում չի գտնվել Արգիշտիի արձանագրություններից որևէ մեկը, ինչը կարող էր լույս սփռել այն առեղծվածի վրա, թե ինչու է այս արձանագրությունում բացակայում Արմավիր քաղաքի ուղղակի հիշեցումը :


Ինչևէ, հարկադրված ենք ընդունել պաշտոնական վարկածը, ըստ որի Արգիշտին կառուցում է ամրոց-բերդաքաղաքը և այն անվանում Արգիշտիխինիլի /ըստ Ռ. Իշխանյանի` Արա-մայր /, անցկացրել է ջրանցք /Նոր Արմավիրի մոտ/: Իսկապես, Արգիշտի Ա նոր բնակավայր-բերդաքաղաքը կառուցել կամ վերակառուցել է ամայի տարածքում, ուր նրա հետնորդները տաճարներ և ընդարձակ բնակավայր են կառուցել /վ ե ր ջ ի ն ս համապատասխանում է հնագիտական տվյալներին/:

Արգիշտի օրոք, Արմավիրը ունեցել է միայն կառավարչ- քրմեր: Ամենայն հավանականությամբ, Արմավիրը ավերված էր երկրաշարժից, ու այն վերականգնելու համար միջոցներ չկային: Հնադարում, հայոց մեջ ընդունված կարգ էր, որ հ ա յ ո ց թագուհիները պետք է լինեին արմավիրցիներ. ա մ ե ն ա յ ն հավանականությամբ, Արգիշտին, որի մայրը արմավիրցի էր, գրավելով արաքսամերձ տարածքները, ու ընկճելով իր դեմ դուրս եկած Աչանի երկրի տիրակալներին, վերակառուցում է Արմավիր քաղաքի ամրոցը, և ամրոցին, ըստ Ռ. Իշխանյանի` տալիս է Արայի - մայր անվանումը, բնակավայր, որը պատմագիտության մեջ մտել է Արգիշտիխինիլի անվանումով:

Ա ր գ ի շ տ ի խ ի ն ի լ ի, թե… Վանի Արարատյան թագավորության հյուսիսային մայրաքաղաք:

Արգիշտիխինիլիի հնագիտական արշավախմբի ղեկավար Հարութ. Մարտիրոսյանը նույնացնում էր Արգիշտիխնիլին և Արմավիրը, այնուհանդերձ Հանրագիտարանի նույնանուն հոդվածում հեղինակը չի նշել, թե ով է եղել պեղված քաղաքի հիմնադիրը` Արգիշտին, թե մեկ այլ արքա կամ ցեղախումբ: Ավելնորդ չենք համարում կրկնել, որ Արգիշտի Ա արմավիրյան արձանագրությունը ճշգրիտ փաստագրել է` Արգիշտին գրավել է »թշնամական« բնակավայր, և դրանց տերերի խնդրանքով, Վանի արքան ջրանցքներ է կառուցել:

Այդ դեպքում ինչ էր գրավել Արգիշտին: Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքը շրջապատված էր բազմաթիվ մեծ ու փոքր ամրոց-քաղաքներով. հայկազունիների հին մայրաքաղաքի ծայրամասային մուտքերի մոտ գոյություն են ունեցել մայրաքաղաքը պաշտպանող ամրոց-քաղաքներ, և Արգիշտիի գրաված ամրոցը… ընդամենը Հայկազունիների Արմավիր քաղաքի արևմտյան ամրոց-դապասներից մեկն էր…Արգիշտիի օրոք այն վերաշինվում է բք հարկերի ու տուրքերի կուտակման և Վանի թագավորություն առաքելու հանգրվան:

Երբ Ս ա ր դ ու ր Գ-ի գահակալման տարիներին /մ.թ.ա 640-620/ Վանի Արարատյան թագավորության վրա ուժեղացավ Ասորեստանի ու մարերի ճնշումները, վերջինս ապավինել է Արմավիրի անառիկ բերդի պաշտպանությանը: Սարդուրը Արմավիր է տեղափոխել արքունիքն ու զինական ուժը: Պատահական չէ, որ հենց նրա թողած արձանագրություններով է ողողված Արմավիրյան դաշտը, ինչը նշանակում էր, որ Սարդուր Գ-ի ժամանակներից սկսած, Արմավիրը Վանի Արարատյան թագավորության հյուսիսային մայրաքաղաքն էր, իսկապես` Արամեի ժառանգների պապենական օրրանը:

Ազգային զարթոնքի շրջանում, մանավանդ մեծ հայագետ Ռաֆայել Ի շ խ ա ն յ ա ն ի կողմից առաջ քաշվեց և իր հիմնավորումն ստացավ Ուրարտուի փոխարեն Արարատյան թագավորության գաղափարը: Իշխանյանը գտնում էր, թե օտարները մտացածին կերպով են խեղաթյուրել պատմական Հայաստանի պատմությունը, այն վերագրելով Ուրարտու պետական կազմավորմանը, երբ այն նույնանուն Արարատյան թագավորությունն էր /նաև, ըստ Դարեհի Բեհիսթունյան արձանագրության և ըստ Աստվածաշնչի/:

Հանրագիտարանի »Ուրարտու« հոդվածում պատմաբան Մ. Կատվալյանը համադրելով ասորեստանյան և խեթական գրավոր աղբյուրները գրում է. »Մ.թ. ա. 9-րդ դ Ուրարտուն հասել էր այնպիսի հզորության, որ գլխավորում էր արդեն բովանդակ Հայկական լեռնաշխարհի տարանջատ ցեղային իշխանությունների համախմբումը միասնական պետության մեջ« : Արամեին հաջորդած Սարդուրին հիմնեց »արքունի բերդաքաղաք Տ ու շ պ ա ն«: Բնականաբար, Տուշպա-Վան մայրաքաղաքը տարիքով զիջում է Արմավիրին, սակայն Վան-Տուշպան էր համարվում Վանի Արարատյան թագավորության կենտրոն-մայրաքաղաքը:

Ի դեպ հայագիտության մեջ վիճարկվում է Արգիշտի արքայի անվանման ստուգաբանությունը. ըստ մեծանուն հայագետ Ռ. Իշխանյանի` Արգիշտին պետք է կարդալ` Արա-Արգիշտի 1 = Արա Գեղեցիկ, որից ար արմատը բնիկ հայերեն այր բառից է ծագել և նշանակում է ուժեղ, տղամարդ, հայ: Այր բառից է գոյացել նախ Այրարատ, ապա Արարատ անունը: Արգիշտի-ն Արա անվան այլաձևությունն է :



- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

1. Գ. Սարգսյան, Հանրագիտարան, »Մար Աբաս Կատինա« հոդվածը
2. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1981 թ, համալ. հրատարակություն
3. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, նույն տեղը, էջ` 49-51
4. նույն տեղը, էջ 133
5. Ս. Խանզադյանը »Հերոսապատում«, Երևան, 1984, էջ` 337
6. Ար. Ավետյան, Հնա•ույն տեղեկություններ Հայաստանի ու հայերի մասին. Վահա•նականչ, 2007
7. Մհեր Հակոբյան, Արեն Խոռխորունի խմբա•րությամբ, Հայ ժողովրդի առաջնորդները, ինտերնետ կայք, էջ` 1
8. նույն տեղը, էջ` 1
9.նույն տեղը, էջ` 41
10 . Հայ ժողովրդի առաջնորդները, նույն տեղը, էջ` 1
11 . նույն տեղը
12. »Հայ ժողովրդի առաջնորդները«. նույն տեղը, ին/կայք
13. Հայ ժողովրդի պատմություն, ԳԱ Ակադեմիայի հրատ. 1971, հատ-1, էջ` 920-921/
14 . Հայկ Խաչատրյան, Սոսյաց անտառ , Երևան, 1978 թվ. էջ` 114-115
15 . Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, էջ` 53-57
16 . . Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, էջ` 59
17. Հ. Մարտիրոսյան, Հիքսոսների առեղծվածը, Երևան, 2011 թ, էջ` 127: Ըստ հեղինակի, հիքսոսները Ե•իպտոսին տիրել են 254 տարի 10 ասմիս, ըսը Մանեֆոնի` »նրանց սերունդները Ե•իպտոսը կառավարել են մոտ 511 տարի«
18. Անժելա Տերյան, Հնա•ույն պատմական վկայություններ հայ ռազմիկի մասին, Վահա•նականչ, 2005 թ/
19 . Բորիս Պ ո պ ո վ, Սկանդինավիան և Վանի թա•ավորությունը, ինտերնետային կայքը
20. Հայ ժողովրդի պատմություն, ԳԱ Ակադեմիայի հրատ. 1971, էջ` 190
21. . Ն. Ադոնց, նույն տեղը, էջ`33-67 և 180-220
22 .Վ. Մելիքաշվիլի, Արգիշտիխինիլի արձանագ-նը ինտ. կայք էջ
23 . Մ. Կատվալյան, ՀՍ Հանրագիտարան, Ուրարտու, էջ` 276-280
25. . Մ. Կատվալյան, նույն տեղը
26. Վ. Մելիքաշվիլի, Ար•իշտիխինիլի արձանա•-նը, ինտ. կայք էջ
27.թերևս դրանք ոչնչացվել է 301-ի Արմավիրի մեհյանների կործանման օրերին
28 Ռ. Իշխանյան, Պատկերազարդ պատմություն հայոց, Երևան, 1990
29 . Հարութ. Մարտիրոսյան, Ար•իշտիխինիլի, ՍՀանրա•., 1971

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5790
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2014
31
Հոկտ
»14:31
Ս․ ԱՍՄԱՐՅԱՆ․ ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈ ...
Article image Ս, Ասմարյան ՀԱՅԿՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿՅԱՆ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ...
Կարդալ
2014
10
Հուլ
»17:25
«Հայկի շրջան» - «Հայկյան տոմար ...
Article image 19-րդ դարում Խորենացու և նրա Հայոց պատմության վրա խաչակրած արշավանք սկսվեց Միջագետքի, Արևելքի և Հունաստանի պատմությանը գիտակ պատմաբանների և հնագետների կողմից: Դրանց թվում քիչ չէին նաև հայ պատմաբաններն ու հայագետները: Առաջիններից մեկը, որ հանդես եկավ Խորենացու պաշտպանությամբ, Մխիթարյասն միաբանության պատմաբան Ղևոնդ Ալիշանն էր (1820-1901): Նրա գրչին է պատկանում նաև «Հայկյան տոմարագիտության» հաշվարկը, ըստ որի «Հայկի շրջանի» մեկնարկը նշանավորվել է ......
Կարդալ
2014
15
Մարտ
»04:57
ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽ ...
Article image Ռաֆայել Սահակյան Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, Արմավիրի մարզային «Հայրենականչ» թերթի խմբագիր Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել ...
Կարդալ
2013
18
Դեկտ
»17:45
Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփու ...
Article image Հայ /Հայասա-Ազզի/-խեթական շփումների արդյունքում ծնված վիմագիր ժառյապատկե՞ր /տես` ՀԺՊ ՀԽՍՀ ԳԱկադեմիայի հրատարակություն, էջ 177/, թե ՞ Խեթական աստվածների Հազըլ-քայայի ժայռապատկեր......
Կարդալ
2013
14
Օգոս
»21:31
Ասմար
Article image Մ.թ.ա. 2750-2600 դդ Ա ս մ ա ր անունը Միջագետքում հայտնի էր որպես դինաստիական անվանում /նաև միջագետքյան տոմարի ամիսներից մեկի անվանում/: Հայկական անվանումների բառարաններում, չգիտես ինչու Ասմար անունին ինչ ասես որ չեն վերագրում, անգամ արաբական ծագում, երբ այն ընդամենը Միջագետքում Հայկ Նախապետի Հայկազունիների դարաշրջանում իշխած դինաստիաններից մեկի անվանումն է` Ա ս մ ա ր... Պաշտամունքի հնագույն աստվածներ ինտերներ էջ բացատրությունը /Google հայերեն թարգմանությունը/ Արական Figurine ից Ասմար սկ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott